Ուժգին երկրաշարժ Չինաստանում. կան հարյուրավոր զոհեր և տուժածներ

Չինաստանի Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, կան զոհեր և տուժածներ։

Այս մասին հաղորդվում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքը։

Սեյսմիկ իրադարձության էպիկենտրոնը գտնվել է Թումշուկ (Սինցզյան-ույղուրական ինքնավար մարզ) գյուղից 110 կմ դեպի աևմուտք, որտեղ ապրում է մոտ 135 հազար մարդ։ Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 10 կմ խորության վրա։

Երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 118-ի, ավելի քան 250 մարդ վիրավորվել է։

ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,2 մագնիտուդ, ոչ թե 5,2, ինչպես նախապես հաղորդվել է:

Շրջանի իշխանությունները, որտեղ երկրաշարժի էպիկենտրոնն էր, հայտնել են, որ նախնական գնահատմամբ ավերվել է մոտ 5000 շենք և շինություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ