Տոնական համերգ, շոու-ծրագիր, հրավառություն, հայտնի աստղեր. ինչ է սպասվում երեկոյան Հանրապետության հրապարակում

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունից տեղեկացնում են, որ այսօր՝ ժամը 19:30-ին, վառվելու են Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը:

Սպասվում է համերգային շոու-ծրագիր, վառ լուսավորություն, տոնական տրամադրություն և, իհարկե, հրավառություն:

Երեկոյի ընթացքում բեմում է լինելու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, հնչելու են Արամ Խաչատրյանի հայտնի ստեղծագործությունները:

«Ծրագիրն էլ ավելի գունեղ են դարձնելու «Բարեկամություն» անսամբլի սաները, ինչպես նաև «Swag Art School»-ի երեխաները:

Լույսերի վառման հիմնական արարողությանը զուգահեռ ականատեսն ենք լինելու տոնական հրավառության, իսկ համերգային ծրագրի ավարտին բարձր տրամադրությունն ապահովելու են Արամ MP3-ն և Սրբուկը:

Բոլորին մաղթում ենք բարի ժամանց և ամանորյա անմոռանալի հուշեր»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ