Փարիզի քաղաքապետարանը Ելիսեյան այգիների մի հատվածը կվերանվանի Ազնավուրի անունով

Լեգանդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հարյուրամյակի առթիվ Փարիզի քաղաքապետարանը, հարգանքի տուրք մատուցելով ֆրանսահայ արվեստագետին և հումանիստին, Ելիսեյան այգիների մի ընդգրկուն հատված կվերանվանի Շառլ Ազնավուրի անունով։

Այս մասին տեղեկանում ենք «Ազնավուր» հիմնադրամի «Ֆեյսբուք»-ի էջից:

«Փարիզի կենտրոնում գտնվող այս տարածքը ժամանակավորապես փակ կլինի վերանորոգման ու բարեկարգման աշխատանքների նպատակով և կվերաբացվի հանրության առջև 2024 թվականի գարնանը»,- նշվում է հրապարակման մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ