Հայտնի ռուս հաղորդավարուհի Լերա Կուդրյավցևան իր ցավն ու ափսոսանքն է հայտնել երգիչ Արա Մարտիրոսյանի վաղաժամ մահվան կապակցությամբ։
Ինստագրամի իր էջում Կուդրյավցևան գրել է.
«Աստված իմ…
Հենց նոր իմացա, որ կյանքից հեռացել է իմ ընկերը, արվեստագետը, կոմպոզիտորը և ուղղակի հրաշալի մարդ Արա Մարտիրոսյանը:
Արա, ինչպե՞ս կարող է սա լինել:
Ես ուղղակի ցնցված եմ…
Հիշում եմ մեր հավաքները Փարիզում Ավետ Բարսեղյանի հետ, թե ինչպես էինք ծիծաղում, երգեր էիր գրում, քննարկում ու երազում շատ բաների մասին։
Ես չեմ կարող հավատալ կատարվածին:
Արա՝ դու ընդմիշտ իմ սրտում ես: Ես լացում եմ ….»:
Գրառմանը կից Լերա Կուդրյավցևան Արա Մարտիրոսյանի հետ համատեղ կատարում է հրապարակել:
Հիշեցնենք՝ Արա Մարտիրոսյանի մահվան մասին հայտնի դարձավ դեկտեմբերի 15-ին: Նրա մոտ սրտի կանգ է գրանցվել: Երգիչը 46 տարեկան էր:
Посмотреть эту публикацию в Instagram