Լավ լուր Արրցախում զինծառայող ունեցող ծնողների համար

Արցախում զինվոր ունեցող ծնողները հնարավորություն կունենան տեսնվելու իրենց զավակների հետ։ Այս մասին տեղեկացնում է Աշոտ Ասատրյանը։

«Ժողովուրդ ջան, եթե Ստեփանակերտում ու հարակից տարածքներում ծառայող զինծառայող ունեք կամ ձեր շրջապատում կան մարդիկ, ովքեր ունեն զինվորներ, ապա ցանկանում եմ տեղեկացնել, որ ընկերներս կազմակերպել են ավտոերթ դեպի Ստեփանակերտ ու հարակից տարածքի զորամասեր ու անվճար կարող են տեղափոխել ձեզ կամ ձեր ծանոթներին։

Ավտոերթը նվիրված է մայիսի 9-ի հաղթանակներին։ Եթե մայիսի 10-ը լինի աշխատանքային, ապա գնում են մայիսի 10-ի գիշերը- մայիսի 11-ին, գիշերակացով, եթե մայիսի 10-ը լինի ոչ աշխատանքային, ապա՝ մայիսի 9-ին:

Տեղափոխումը՝ Երևան-Ստեփանակերտ-զորամասեր, հաջորդ օրը՝ Ստեփանակերտ-Երևան, կատարվում է Վարորդի ընկեր ՀԿ-ի կողմից։

Եթե ցանկանում եք միանալ, խնդրում եմ մեկնաբանությունների բաժնում նշեք, քանի որ շատ դեպքերում նամակները չեն հասնում»,- ասվում է Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության մեջ։

Ժողովուրդ ջան, եթե Ստեփանակերտում ու հարակից տարածքներում ծառայող զինծառայող ունեք կամ ձեր շրջապատում կան մարդիկ, ովքեր…

Posted by Ashot Asatryan on Friday, May 3, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ