Խոշոր հրդեհ՝ Սյունիքի մարզում. ՌԴ խաղաղապահների Kamaz-ում, որը բարձված է եղել զենք-զինամթերքով, հրդեհ է բռնկվել

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սիսիան-Սպանդարյան հատվածում «Kamaz» մակնիշի բեռնատար է այրվում:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հրդեհը բռնկվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահներին պատկանող «Kamaz» մակնիշի ավտոմեքենայում, որը, ըստ տեղեկության, բարձված է եղել զենք-զինամթերքով:

Մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ