ՀՀ կառավարության կողմից 15-րդ դարի մեծարժեք Ավետարանը հանձնվեց Մատենադարանին.Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը գրել է.

Այսօր ՀՀ կառավարության կողմից 15-րդ դարի մեծարժեք Ավետարանը հանձնվեց Մատենադարանին։ Այն հայտնվել էր եվրոպական աճուրդում, Մատենադարանի և ՀՀ կառավարության ջանքերով հանվել աճուրդից, պետական բյուջեի միջոցներով գնվել ու այսօր արդեն գտել իր տեղը Մատենադարանում։

Հենց այսօր նաև կառավարության որոշմամբ ավելի քան 44 մլն դրամ հատկացվեց թանգարանային ֆոնդի համալրման համար․ ՀՀ թանգարանային ֆոնդը կհամալրվի Մարտիրոս Սարյանի, Հրաչյա Ռուխկյանի, Արամ Իսաբեկյանի, Սարգիս Մուրադյանի բարձրարժեք ստեղծագործություններով, Ավետիք Իսահակյանի նամակներով, ինքնատիպ և բացառիկ գորգերով:

Մշակութային արժեքների ձեռքբերման և թանգարանային ֆոնդերի համալրման պետական քաղաքականությունը շարունակական է լինելու․ արդեն իսկ նախատեսված են միջոցներ հաջորդ տարվա բյուջեում։ Որ մշակութային արժեքները ձեռք բերել՝ կորոշի մասնագիտական հանձնաժողովը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ