«Փողերը որ մի քանի ամիս առաջ փոխվեին՝ բոլորի վրա Նիկոլի նկարն էր լինելու». Հովհաննես Դավթյանի նոր տեսանյութ

2018 թվականից շրջանառության մեջ կդրվեն նոր թղթադրամներ, կենտրոնական բանկը ներկայացրել է երրորդ սերնդի թղթադրամների էսքիզները։

1000-դրամանոցը նվիրված կլինի Պարույր Սևակին, 2000-դրամանոցը՝ շախմատիստ Տիգրան Պետրոսյանին, 5000-դրամանոցը՝ Վիլյամ Սարոյանին, 10․000-դրամանոցը՝ Կոմիտասին, 20․000-դրամանոցը՝ Հովհաննես Այվազովսկուն, 50․000-դրամանոցը՝ Գրիգոր Լուսավորչին:

Շրջանառվող երկրորդ սերնդի թղթադրամներն աստիճանաբար իրենց տեղը կզիջեն նոր թղթադրամներին՝ սահուն կերպով դուրս բերվելով շրջանառությունից:

Նոր թղթադրամների ներդրումը չի ենթադրում շրջանառվող թղթադրամների արժեքի որևէ փոփոխություն: ՀՀ պաշտոնական վճարամիջոցը եղել և մնում է ՀՀ դրամը:

Մասնավորապես, նոր դրամանիշերը կունենան պաշտպանիչ բարձր հատկություններ, ավելի ամուր կլինեն, ինչը նախատեսում է դրամական շրջանառության ծախսերի կրճատում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ