«Վատ նորություն ունեմ». Վայոց ձորի փոխմարզպետ

Վայոց ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել.

«ՎԱՏ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՄ»
Ապրիլի 27-ի վայոցձորյան հայտնի միջադեպից հետո. հաջողվե՞ց արդյոք մի խումբ մարդկանց հաստատապես պնդելու այն կարծրատիպի պահպանման անհրաժեշտությունը, որ «գործ տալը» թեկուզ հանուն օրինականության հաստատման, այնուհանդերձ հարիր չէ հայ տղամարդու տեսակին:

Հաջողվե՞ց արդյոք այդ նույն խումբ անձանց հանրային կարծիք ձևավորելու, թե այնուհանդերձ՝ թեկուզ հետհեղափոխական Հայաստանում՝ Նոր Հայաստանում, մեծ հաշվով չի փոխվել այն արժեհամակարգը, որը կար մինչև հեղափոխոխությունը:

Պատասխանելով վերը նշված առաջին հայացքից հռետորական հարցերին՝ ամենայն ազնվությամբ, անկեղծությամբ և բարձր պատասխանատվությամբ ասում եմ . «ՎԱՏ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՄ»՝ ՈՉ՛, ՉԻ՛ ՀԱՋՈՂՎԵԼ, ԵՎ ՉԻ՛ ՀԱՋՈՂՎԵԼՈՒ:
Շարունակելու՞ են արդյոք որոշ պաշտոնյաներ և պետական այրեր դրսևորելու անհարգալից և ոչ պատշաճ պահվածք հանրության նկատմամբ – ՈՉ, ՉԻ ԼԻՆԵԼՈՒ:

Շարունակելու՞ են արդյոք որոշ պաշտոնյաներ խուսափել պատասխանատվությունից՝ չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը – ՈՉ, ՉԻ ԼԻՆԵԼՈՒ:

Շարունակելու՞ են արդյոք որոշ պաշտոնյաների հովանու ներքո, հասարակության մեջ քիչ թե շատ ազդեցիկ դիրք ձեռք բերած, տարբեր բիզնեսներ հիմնած անձինք արտոնյալ կարգավիճակ ունենալ – ՈՉ, ՉԻ ԼԻՆԵԼՈՒ:
Շարունակելու՞ են արդյոք որոշ համայնքների ղեկավարներ իրենց դրսևորել որպես <<տվյալ տարածքի իշխանիկներ>> և ամենաթող անօրինականություններ անել – ՈՉ, ՉԻ ԼԻՆԵԼՈՒ:

Կա՞ն արդյոք դեռևս վերը նշված կատեգորիայի կամ տեսակի անձինք – ԱՅՈ՛, ԿԱՆ:
Ենթարկվելու՞ են արդյոք այդ անձինք պատասխանատվության – «ՎԱՏ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՄ»՝ ԱՅՈ՛, ԵՆԹԱՐԿՎԵԼՈՒ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ