Ստյոպա Սաֆարյանը գրում է.
Երկու փնթուշկեքի’ երևանյան «հյուրախաղերի» կարճ տեսանյութերը տեսա. ակնհայտորեն նրանք ռուսական ծառայությունների կողմից գործուղվել են Հայաստան հակառուսական տրամադրություներ գեներացնելու, երբ մի քանի տաք տղերք քացու տակ կտային նրանց իրենց պահվածքի համար..
Իսկ հաշվարկը դա է։ Նրանք բացահայտ սադրում էին մրգեղենի վաճառասրահում… Անթաքույց սադրում էին, որպեսզի տփոց ուտեին, դա նկարեին, տեղադրեին ու Հայաստանում հակառուսական ալիք գնար… Այդ նպատակն է հետապնդել 2016-ի տարեսկզբին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդը պերմյակովի կողմից…
Ռեակցիաներում գերագույնս զգուշություն… Իհարկե նման ուռոդներին պետք է գեղեցիկ ուպակովկա անել և ուղարկել իրենց տերերին, բայց առանց թույլ տալու, որ ստանան այն, ինչ պլանավորել են…
Իսկ Ռուսաստանին տևական ժամանակ է, ինչ պետք է Հայաստանում «սխալ պահվածք», որ արդարացնեն դաշնակցին խայտառակ դավաճանությունների շարքը… Պրահայի հեքիաթը չօգնեց.. Այլ բան են մտածում…