Տաքսու վարորդները փակել են Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկը

Երևանի Աբովյան փողոցը փակած տաքսու վարորդների հետ հանդիպեց Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը, ում ցուցարարները ներկայացրին ամբողջ խնդիրը:

Վարորդները ՃՈ պետին ասացին, որ իրենց ասել են, թե կարող են կանգնել այդտեղ, բայց ՃՈ պարտականությունների մեջ չի մտնում արգելող նշանը հանելը:

«Հետո մենք գնացել ենք «ԳԱԻ», մեզ չընդունեցին, մենք էլ որոշեցինք գալ այստեղ և փողոցը փակել: Սկզբում՝ մարտի 19-ին, մենք միայն կանգառն ենք փակել: Եկավ պարոն Կոստանյանը մեզ խոստացավ, որ կանգառից ներքև՝ արգելող նշանից ներքև վեց տեղ մեզ կտա: Մեր դեմ զանգեց ու ասեց, որ այստեղ չնկարեն: 19-ից հետո մենք կանգնել ենք մոտ մեկ ամիս ու եկել են ակտեր, պարզվել է՝ բոլորիս վրա ակտ կա լիքը»,- ասաց վարորդներից մեկը:

Նրանք ասացին, որ զանգահարել են Կոստանյանին, գնացել են նրա մոտ, ասել է՝ դիմումները գրեք, բայց պատասխան չի եկել՝ բեկանվեցի՞ն այդ ակտերը, թե՞ ոչ:

Եգոր Կարապետյանն  էլ ասաց, որ տաքսու կայանատեղի տրամադրելու համար ՃՈ-ն իրավունք չունի միայնակ թույլտվություն տալ: «Դրա համար, եթե դուք դիմում եք, ՃՈ-ն կարճ ժամանակում ուսումնասիրություն է կատարում, և եթե պարզվում է, որ երթևեկությունը չի խոչընդոտվի, ՃՈ-ն համապատասխան գրություն է ուղարկում քաղաքապետարան, որպեսզի քաղաքապետարանն ինքը թույլ տա: Քաղաքապետարանի համապատասխան թույլտվությունից հետո, բերվում են համապատասխան նշանները, դա կլինի կանգառ արգելող կամ կայանումն արգելող, կատարվում է գծանշում տաքսու կայանատեղի»,- ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ