Ղազախստանի հյուսիսային շրջանների բնակիչներին զգուշացրել են -380 °C սառնամանիքի մասին

Ղազախստանի հյուսիսային շրջանների բնակիչները սխալմամբ SMS հաղորդագրություններ են ստացել, որտեղ նշված է, որ այդ տարածքներում ջերմաստիճանը կնվազի մինչև -380 °C: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ին, և ցրտահարության մասին տեղեկությունը վերաբերում էր նույն օրվան։

«Հյուսիսային Ղազախստանի տարածքում սաստիկ սառնամանիք է լինելու՝ մինչև -380 °C։ 0-11-րդ դասարանների պարապմունքները կչեղարկվեն»,- նշվել է հաղորդագրության մեջ։

Արդյունքում՝ նշված շրջանի բնակիչները սկսել են սոցցանցերում ակտիվորեն հրապարակել նախազգուշացման սքրինշոթերը։ Շատերը կատակով նշել են, որ նույնիսկ «ապոկալիպսիսի» ֆոնին ստիպված են լինելու գնալ աշխատանքի։

Տեղի ունեցածի ֆոնին գործակալությունը կապ է հաստատել Tele2 մամուլի ծառայության հետ՝ իրավիճակը մեկնաբանելու խնդրանքով։ Ինչպես նշել են բջջային օպերատորի ներկայացուցիչները, SMS ուղարկելու ժամանակ տեղի է ունեցել տեխնիկական անսարքություն՝ աստիճանի նշանը փոխարինվել է զրոյով։

«Սխալի հայտնաբերումից հետո շտկված հաղորդագրություն է ուղարկվել տարածաշրջանի բոլոր բաժանորդներին»,- հավելել է ընկերության մամուլի ծառայությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ