Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունն այն դրական քայլն է, որն անհրաժեշտ է խաղաղության ճանապարհին. ԵԱՀԿ նախագահ

Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը հենց այն դրական քայլն է, որն անհրաժեշտ է կայուն խաղաղության ճանապարհին։

Այս մասին X-ի (նախկին «Թվիթեր») իր միկրոբլոկում գրել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին՝ շարունակելով.

«ԵԱՀԿ-ն պատրաստ է օգնել՝ որպես շարունակական երկխոսության հարթակ և որպես համաձայնագրերի իրականացման գործընկեր»։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարությունը հրապարակվել էր դեկտեմբերի 7-ին:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ