Որքա՞ն արժեր Աննա Հակոբյանի հայկական արտադրության զգեստը

ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանը նկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ հայկական ZGEST ապրանքանիշի զգեստով է: Հակոբյանը նշել է, որ հավատարիմ մնալով խոստմանը՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին կառավարական առանձնատանը ողջունելիս կրել է հայկական արտադրության զգեստ:

ArmDaily.am-ը պարզեց, որ զգեստի արժեքը 45 800 դրամ է: Մեկնաբանություններում ֆեյսբուքյան օգտատերերը նշել են, որ առաջին տիկինը շատ գեղեցիկ և համահունչ տեսք ունի:

Մի քանի օգտատերեր էլ նկատել են, որ Հակոբյանին ավելի սազում են կոստյումներ և բաց գույներ: Հակոբյանին հետևորդներից մեկն էլ խորհուրդ է տվել ինչ-որ աքսեսուարով կամ շարֆիկով լրացնել տեսքը:

աղբյուրը՝ ArmDaily

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ