Ստյոպա Սաֆարյանը գրում է.
Մկան վազը մինչև մարագն է…
Մինչ տակավին վերջերս կատու ճղող ալիևը նախ ենթակաների շուրթերով քանիցս հայտարարեց, որ Հայաստանի տարածքի վրա աչք չունի, հարձակման մտադրություններ չունի, բայց երբ ԵՄ իր դիտորդներին շարեց նաև Տավուշում, իսկ ԱՄՆ նախ սպառնաց 2 տարով դադարեցնել Ադրբեջանի ռազմական օժանդակությունը, ապա Բլինքենի տեղակալը մատ թափ տվեց, ու նաև սպառնացին, եթե Բաքուն փորձի Չինաստանի ու Ռուսաստանի ճանապարհները կառուցել Իրանով, այդ ժամանակ ապշերոնյան գյադան հասկացավ, որ ինքը ոչ Պուտինն է, ոչ Էրդողան, ոչ էլ Ռուհանի, որ սանկցիաներին դիմանա… Ուշագրավ էր, որ օրեր առաջ Բլինքենը Ալիևին սպառնաց, որ եթե վերջինս ցանկանում է, որ ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները նորմալանան, իր տեղակալ Օ’Բրայանը պետք է այցելի Բաքու ու Ալիևին բացատրի անելիքները, այդ թվում փակ սենյակում ստանձնած ու չկատարած պարտավորությունները թղթին հանձնելուց մինչև Վաշինգթոն ներկայանալը…
Ահա թե ինչու են խառնվել ռուսները/լավրովները..
Ահա թե ինչպես է ծնվել Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների համատեղ ճայտարարությունը, ներառյալ 32 ռազմագերիներին վերադարձնելու քայլը…
Ապշերոնի գյադան հասկանում է, որ ինքը այլևս ընկալվում է որպես բռնապետերի ակումբի լիիրավ անդամ, Հայաստանի ժողովրդավարությունն ու իշխանության լեգիտիմությունը բալանս են փոխել, գնահատվում է, և որոշել է հաջորդ տարվա փետրվարին նոր ընտրությամբ վերացնել կասկածները իր լեգիտիմության վերաբերյալ’ օգտագործելով «հաղթողի» կապիտալը… Ավելին, նա փորձում է այդ կերպ նաև թայմ աուտ վերցնել Հայաստանի հետ պատերազմը բացառող որևէ համաձայնագիր չստորագրելու համար, որպեսզի իրեն մի փոքր հանգիստ թողնեն… Իսկ երբ ինքը «վերահաստատած» կլինի իր լեգիտիմությունը, իրեն նեղող Բայդենի վարչակազմի գլուխը խառը կլինի ընտրություններով ու իրենով չեն զբաղվի… Այդ դեպքում գարնանը միգուցե նաև հարմար անորոշություն լինի հարձակվելու Հայաստանի վրա…
Բոլոր րեպքերում բացարձակ փաստ է, որ Ալիևը ժամանակ է ձգում ու խուսափում հնարավոր սանկցիաներից, մինչև լավ քաղաքական ժամանակներ գան…
Միջազգային ճնշումները պետք է ուժգնանան։ Դրանք ապացուցում են իրենց արդյունավետությունը։ Ալիևի բոլոր վախերն այլևս տեսանելի են։ Արցախի հարցը’ լայն ինքնավարություն, միջազգային մանդատի ներքո անվտանգ վերադարձի երաշխավորմամբ, պետք է բերվի հրապարակ’ Բաքու- Ստեփանակերտ բանակցություններ եվրոպական կամ ամերիկյան քաղաքներում…