Երկար տարիներ ԼՂ հարցն օգտագործվել է մի նպատակի համար, որ Հայաստանում պետություն չկայանա. Փաշինյան

«Որն է Հայաստանի ռազմավարությունը Արցախի ապագայի վերաբերյալ»,- վարչապետին հարց է ուղղել «Հայաստան» խմբակցության ղեկավարը: Սեյրան Օհանյանը նաև հետաքրքրվել է՝ ի՞նչ է անում կառավարությունը Ադրբեջանում պահվող հայ գերիներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությանը վերադարձնելու համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ գերիների հնարավոր վերադարձի համար աշխատանք տարվում է ամեն օր, իսկ կառավարության ռազմավարական անելիքը, վարչապետի խոսքով, Հայաստանի պետականությունը, ինքնիշխանությունը և անկախությունն ամրապնդելն է:

Մանրամասները` Նորայր Շողիկյանի ռեպորտաժում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ