ԱՄՆ-ում Արմեն Գրիգորյանը Յուրի Կիմին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը

Դեկտեմբերի 6-ին, ԱՄՆ աշխատանքային այցիս ընթացքում, հանդիպել եմ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի գլխավոր տեղակալ Յուրի Կիմին․ ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Հանդիպմանը քննարկել ենք հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների քաղաքական երկխոսության օրակարգին առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձ ենք կատարել առանցքային ոլորտներում գործնական համագործակցությանն առնչվող հարցերի:

Մտքեր ենք փոխանակել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: Զրուցակցիս եմ ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգն ու տարածաշրջանում կայունության և տևական խաղաղության հաստատման հարցում Հայաստանի տեսլականը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ