Պարոն Ալեքսանյանը կճշտի կանաչ «ժիգուլիի» գտնվելու վայրը, կասի ձեզ․ վարչապետը՝ Խաչատրյանին

Այսօր Ազգային ժողովում ընթացքող հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ խաղաղության խաչմերուկի նշանակությանը՝ պատասխանելով՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, որով վերջինս պահանջում էր Կառավարության անդամներից ներկայացնել խաչմերուկի օգուտը, ուղևորահոսքն ու բեռնահոսքի ավելացումը։

Կառավարության ղեկավարը նախ նկատեց՝ այդ ճանապարհները ՀՀ ճանապարհներն են, այնտեղով տասնյակ բանակավայրեր են օգտվում։

«Դա նույն է ինչ–որ հարցնեք, թե ինչ կարիք կա Երևան–Սևան–Իջևան–Բերդ, կամ Նոյեմբերյան կամ Գորիոս, կամ Կապան ճանապարհը կառուցում եք, բոլորն էլ կառուցում ենք։ Սա դեղին ժիգուլու պատմությունն է, ենթատեքստն եմ ուզում հասկանալ, հետաքրքիր լսել ձեր պատասխանի տարբերակները, մտածողության ֆորմուլան եմ ուզում հասկանամ, չեմ կարողանում։ Բոլոր ճանապարհները նորոգվում են, որովհետև դրանք ՀՀ ճանապարհներն են և շարունակվելու են նորոգվեն։ Ընդ որում՝ հիմա էլ ընթացիկ նորոգման աշխատաքներ կան, ձեր հարցի վերաբերյալ նաև կան այդպիսի հաշվարկներ և այդ հաշվարկները կարող ենք տամադրել։ Դա միջազգային կազմակերպության կողմից արված հաշվարկ է։ Խաղաղության խաչմերուկը տնտեսական հաշվարկ չէ, դա շատ ավելի ըթարձակ, համապարփակ նախագաիծ է, ունի շատ ահռելի քաղաքական, անվտանգային, տարածաշրջանային նշանակություն։ Այստեղ էլ ֆորմուլա կա՝ արդյոք մենք միջազգային հետազոտություններ արել ենք՝ բաց ճանապարհն է լա՞վ, թե՞ փակ։ Եթե դա անենք, կարող է պարզվի, որ ուրիշ հետազտություն էլ է պետք»,– պատասխանեց վարչապետը։

Խաչատրյանի դիտարկմանը՝ ո՞րտեղ է հաշվարկը, դեղին ու կանաչ «ժիգուլին», վարչապետը նկատեց․ «Կանաչ ժիգուլին իր տեղում է մեր կուսակցության անդամ Վազգեն Մանուկյանի ժիգուլինն է։ Մոռացել եմ հարցնեմ՝ որտեղ է, բայց կարծում եմ պարոն Ալեքսանյանը կճշտի մեքենայի գտնվելու վայրը և կտեղեկացնի մեր ընդդիմադիրներին։ Ի՞նչի հետ է իմ խնդիրը, ի՞նչ պայման կա․ հիմա 21–րդ դարնն է, ամեն ինչը հրապարակային է, գործնականում ինչ կա հինգ րոպեում ինտերնտեում դրվում է, երբեմն դիվանագիտական խողովակներով ավելի ուշ է ստացվում, քան լրատվամիջոցներով, սա 21–րդ դարնն է, 96 թիվը չէ, որ Լիսաբոնում փաստաթուղթ ընդունվի 20 տարի չիմանանք՝ վերջւ ի՞նչ է գրած 23–րդ տարում նոր իմանանք, տենց բան չկա, որ դուք չգիտեք, և ոչ միայն դուք՝ ընդհանրապես»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ