Կարևոր է, որ ՀՀ-ում արտադրված ապրանքները լինեն բարձրակարգ, Լարսով մեքենաների անցանելիությունը վերականգնվել է. Քերոբյան

 

«Այս պահին հիմնականում մեքենաներն անցնում են Լարսի անցակետով»:

Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Էկոնոմիկային նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի այն հարցին, թե ի՞նչ իրավիճակ է այժմ Լարսի անցակետում:

Քերոբյանը նկատեց՝ խնդիրները առաջացել են ուժեղացած հսկողության արդյունքում:

«Դրանից հետո մենք մի քանի մակարդակներում նախաձեռնել ենք քննարկումներ խնդիրների վերաբերյալ, և թե ինչպես կարող ենք անել այդ խնդիրների լուծման համար: Կարող եմ ասել, որ անցած ուրբաթ օրվանից հետո՝ շաբաթ օրը, մեքենաների անցանելիությունը վերականգնվեց»,- ասաց Քերոբյանը:

Էկոնոմիկայի նախարարը միաժամանակ նշեց՝ շատ կարևոր է, որ ՀՀ-ում արտադրված ապրանքները լինեն բարձրակարգ:

«Ոչ միայն որպեսզի հասանելիությունը այլ շուկաներ լինի ավելի մեծ և ավելի լավ գնով, այլ նաև մեր սեփական հանրության համար, որովհետև առաջին հերթին դա ազդում է հայ ժողովրդի առողջության վրա: Մենք վճռական ենք, որպեսզի հնարավորինս կարճ ժամանակում ՀՀ-ում արտադրված ապրանքները դառնան բարձրակարգ, և պետք է նշեմ, որ դրա մասին գլխատառերով նշել ենք նաև մեր տնտեսական քաղաքականության հայեցակարգում: Խոսքը վերաբերում է նրան, որ ՀՀ-ն պետք է արտադրի բարձր ստանդարտների ապրանքներ, որոնք հասանելիություն կունենա աշխարհի տարբեր շուկաներին, այդ առումով մենք նաև մեծացրել ենք մեր ներդրումները»,- նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ