Ռուսներ, վրացիներ, իրանցիներ, հնդիկներ, թուրքեր. որ երկրից քանի քաղաքացի է ժամանել Հայաստան՝ անցած 10 ամիսներին

Հունվար-հոկտեմբերին ՀՀ տարածք է մուտք գործել 4 մլն 70 հազար 389, ելք է կատարել՝ 4 մլն 89 հազար 91 մարդ։

Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկանքից։

Ըստ քաղաքացիության երկրի՝ մեր հանրապետություն մուտք գործածներից, մասնվորապես, 1 մլն 646 հազար 333-ը եղել են ՀՀ քաղաքացիություն ունեցողներ, որոնցից 1 մլն 670 հազար 965-ը հաշվետու ժամանակահատվածում ելք է կատարել երկրից։

ՀՀ մուտք ու ելք կատարածների մեջ ամենամեծ թիվը կազմում են ՌԴ քաղաքացիություն ունեցողները․ հունվար-հոկտեմբերին մուտք է գործել 1 մլն 459 հազար 372, ելք է կատարել 1 մլն 468 հազար 864 քաղաքացի։

Հաջորդ տեղում են հարեւան Վրաստանի քաղաքացիները՝ մուտք՝ 298 հազար 983, ելք՝ 293 հազար 841 մարդ։

Իրանի քաղաքացիություն ունեցող 150 հազար 490 մարդ է մուտք կատարել անցած 10 ամիսներին, ելք է կատարել 150 հազար 368-ը, ԱՄՆ քաղաքացիություն ունեցող 62 հազար 578 մարդ մուտք է գործել, ելք է կատարել 63 հազար 127 մարդ։

Հնդկաստանի քաղաքացիներից հունվար-հոկտեմբերին ՀՀ մուտք գործածների թիվը 42 հազար 811 է, ելք կատարած անձանց թիվը՝ 29 հազար 91։

Մեր երկիր մուտք ու ելք են ունեցել նաեւ հարեւան Թուրքիայի (մուտք՝ 11 հազար 69, ելք՝ 11 հազար 7), ինչպես նաեւ Չինաստանի (մուտք 20 հազար 49, ելք 19 հազար 669), Ուկրաինայի (մուտք՝ 42 հազար 150, ելք՝ 43 հազար 783), Բելառուսի (մուտք՝21 հազար 812, ելք՝ 21 հազար 75), Մոլդովայի (մուտք՝ 19 հազար 460, ելք՝ 19 հհազար 718), Իսրայելի (մուտք`5 հազար 302, ելք՝ 5 հազար 308), եվրոպական մի շարք երկրների, մասնավորապես Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, քաղաքացիություն ունեցող անձինք։

Ամենաքիչ թվով մարդիկ, որոնք հատել են ՀՀ սահմանը, եղել են Օմանի քաղաքացիություն ունեցողները՝ մուտք՝ 962, ելք՝ 960 մարդ։

ՀՀ պետական սահմանի անցման կետերով իրականացված ժամանումների ու մեկնումների մեծ մասն իրականացվել է օդային ճանապարհով։

Զվարթնոց օդանավակայան մուտքը է գործել 2 մլն 181 հազար 77 մարդ, ելք՝ 2 մլն 167 հազար 149 մարդ, Բագրատաշենով մուտք է գգործել 1 մլն 192 հազար 686, ելք է կատարել 1 մլն 236 հազար 234 մարդ։

Մեր երկիր ելումուտն իրականացվել է նաեւ ՀՀ պետական սահմանի Մեղրի, Գյումրի, Այրում, Գոգավան, Պրիվոլնոյե, Բավրա, Էրեբունի անցման կետերով։ Մասնավորապես Մարգարա և Կարգո անցման կետով ՀՀ մուտք է կատարել 696 մարդ (այդ թվում ՀՀ փաստաթղթերով՝ 90 մարդ), ելք է կատարել 679 մարդ, (այդ թվում ՀՀ փաստաթղթերով՝ 64)։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ