«Մենք ահաբեկչության հետ կապ չունենք». Էդմոն Մարուքյանը

Անճանաչելի եք դարձել, պարո՛ն վարչապետ, պար՛ոն արդարադատության նախարար, թե՞ ինձ եք մոռացել: Հերիք է մեր մասին սուտ լուրեր տարածեք, ամեն դրական փոփոխության համար մինչև վերջին խազը ձեզ հետ ենք, բայց թույլ չենք տա, որ մեր ընդդիմանալը ներկայացվի որպես կեղծիք ու հակահեղափոխություն:

Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասած ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հայտարարելով, որ այս ուղիղ եթերն այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարության հերքելն է:

«Մեր մասին կեղծ լուրեր են տարածվում: Մենք ահաբեկչության հետ, բնավ, կապ չունենք»,-նշեց պատգամավորը:

Կառավարությունը, հիշեցնենք, այսօրվա նիստում մերժել է ԼՀԿ-ի կողմից «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, որով կուսակցությունն առաջարկում էր գաղտնազերծել պաշտոնատար անձանց համար անհրաժեշտ ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմատեխնիկական միջոցների, արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման ապահովման համար անհրաժեշտ ապրանքների  ծառայությունների գնումները:

Էդմոն Մարուքյանը նկատեց, որ նախագծով ԼՀԿ-ն առաջարկում էր երկրի նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի ծախսերը, որ ժամանակին հրապարակվում էին, հետո ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ գաղտնի դարձավ, փոփոխել՝ հետ բերելով նախկին տեսքին, այսինքն՝ դրանք կրկին հրապարակային դարձնել:

Նույնիսկ Սերժ Սարգսյանի մտքով չէր անցնի այդպես պաշտպանվել ընդդիմության քննադատությունից։

Posted by Edmon Marukyan on Thursday, May 2, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ