Ընդամենը մի խանի օր առաջ «Բիլայն» ընկերությունն սկսել է գովազդել նոր ծառայություն, որը ոչ միանշանակ է ընդունվել հանրության կողմից:
Գովազդում, ծառայությունը ներկայացնող դերասանուհին ներկայանում է էրոտիկ խոսքով, հագուստի լայն բացվածքով, իսկ գովազդը սկսվում է այդ թեմատիկային բնորոշ բառախաղով:
Ասում են՝ «Բիլայն» ընկերության հեռուստագովազդը զայրույթ է առաջացրել հանրության՝ հատկապես տարեցների շրջանակներում:
Համաձայն շրջանառվող լուրերի, վերջինները քննադատում են նմանատիպ գովազդների ցուցադրումն ու նշում, որ դա այլասերում է երեխաներին և պատանիներին:
Ասում են նաև, որ վերջինները մտադիր են բաց նամակով դիմել Կառավարությանը և պահանջել, որպեսզի պատժեն ընկերությանը և հետագայում արգելեն նմանատիպ գովազդները:
Աղբյուրը՝ mamul.am