Ալեն Սիմոնյանն ու ԱԺ պատվիրակությունը չեն մասնակցի ՀԱՊԿ նիստին

ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի առաջիայում Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին:

«Ի պատասխան ձեր կողմից պարբերաբար տրվող ճշգրտող հարցերի՝ տեղեկացնում եմ, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի 2023 թվականի դեկտեմբերի 19-ին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին եւ 16-րդ լիագումար նիստին:

Նիստերին չի մասնակցի նաեւ ՀՀ ԱԺ պատվիրակությունը:

Մոսկվա չմեկնելն այսօր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրավոր հաստատել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին ուղղված պաշտոնական նամակով»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ