Ի՞նչ գործ ունեք մեր խոստումների հետ, դուք եկել էիք մեզ սպանելու, գնդակահարություն էիք բեմադրում. Սիմոնյանը` Մինասյանին

ԱԺ այսօրվա նիստը մեկնարկեց ընդդիմություն-իշխանություն բանավեճով:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարեց, թե հերթական անգամ «Քաղաքացիական պայմանագիրը» թույլ չտվեց ընդդիմության կողմից նախաձեռնած հարցը մտնի նստաշրջանի օրակարգ ու քննարկվի:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ ասաց, թե հանրությունը սպասում է, որ հասկանա` ո՞րն է այն օրակարգը, որով ընդդիմությունը մի պահ վերադարձավ ԱԺ, հետո հեռացավ, հետո նորից եկավ. «Հարցերի պատասխանները ձեր մեջ քննարկեք ու ընտրողներին ներկայացրեք»:

ԱԺ նախագահն ասաց, որ Հայաստանի համար կարևոր է ունենալ գործող ընդդիմություն:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ հակադարձեց`նախ պետք է ունենալ իշխանություն, որը կատարում է իր նախընտրական խոստումները:

Ալեն Սիմոնյանն էլ ասաց, թե չի հասկանում` ի՞նչ գործ ունի ընդդիմությունն իրենց նախընտրական խոստումների հետ:

«Ձեր նախընտրական խոստումը, եթե ձևավորենք, դուք եկել էիք մեզ սպանելու, մեր գնդակահարությունն էիք բեմադրում ու ուրախանում դրա վրա, խորոված անում, ինչքան վիրավորանք կար ընդհանրապես օգտագործեցիք, որ նույնիսկ վիրավորանք բառը արժեզրկեցիք: Մեր ընտրողների մի մասն առնվազն ընտրել է նրա համար, որ դուք այստեղ չհայտնվեք», — նշեց Սիմոնյանը` նկատելով, որ իրենք իրենց ընտրողների հետ կխոսեն 2026 թվականին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ