Իշխանություն լինելը ամենամեծ խաչն է, որն այսօրվա իշխանությունը տանում է. Ալեն Սիմոնյան

Այսօրվա իշխանության աթոռը այն աթոռը չէ, որին դուք սովոր եք և գիտեք: Այս մասին իր ելույթում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ի պատասխան ընդդիմությանը:

«Դուք էլ եք հասկանում, որ իշխանություն լինելը ամենամեծ խաչն է, որը որ այսօրվա իշխանությունը տանում է, և որևէ մեկը այստեղ կառչած չէ, ընդհակառակը՝ փորձում ենք ամեն ինչ անել, որ հաջորդ իշխանությունը նման խնդիրներ չունենա»,- ասաց նա:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ չընդունելով «Հայաքվե»-ի նախագիծը, իրենք փրկեցին ընդդիմությանը:

«Մենք ձեզ օգնում ենք, որովհետև դուք ձեր նախաձեռնության պատանդն ենք այս պահին ու դեմքը պահելու համար ցույց եք տալիս, որ դա ամենակարևոր բանն է: Ուզում եմ հարց տալ՝ ձեր ընկալմամբ, եթե սա ընդունվեր` ՌԴ նախագահին դատելո՞ւ էինք Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար: Կարող ենք ֆիքսել` «Հայաստան» դաշինքի քարտուղարը հայտարարում է, որ այս օրենքն ընդունելու պարագայում ՌԴ նախագահի նկատմամբ քրեական գործ պետք է հարուցվեր: Հուսամ՝ կգնահատեք այն բանը, որ հերթական անգամ ձեզ օգնեցինք դուրս գաք հերթական ծուղակից, որի մեջ ընկել եք»,- նշեց ԱԺ նախագահը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ