Մտել խուլիգգանական ձևով, սպառնալիքով, հայհոյանքով շուռ են տվել քվեատուփը. Ալեքսանյանը՝ Ալավերդիում տեղի ունեցողի մասին

«Ի՞նչ է տեղի ունենում Ալավերդիում»:

Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսյանը՝ անդրադառնալով Ալավերդու համաայնքապետարանում տեղի ունեցածին

«Ալավերդիում Ավագանու մեծամասնությունը, 27 անդամներից 14-ը նախաձեռնել է նիստ՝ համայնքապետին անվստահություն հայտնելու համար: Ինչ է տեղի ունեցել դրանից հետո, համայնքապետը լկտի խուլիգանական ձևով նախ փակել են Համայնքապետարանի, ապա նիստերի դահլիճի դուռը, փորձելով թույլ չտալ որպեսզի նիստը կայանա, ստիպված են եղել դիմել փրկարար ծառայությանը, որպեսզի դուռը բացվի: Հետո նիստը գումարվել է, նիստը ընդանում էր, ավագանիները քվերակում էին արդեն, ու մեկ էլ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահը, ով ավագանու անդամ չի հանդիսանում, մտել է դահլիճ ու շուռ տվել քվեատուփի պարունակությունը: Հիմա այստեղ ոստիկանությունը ինչ-որ գործողություն պիտի կատարի, թե՞ չպիտի կատարի»,- ասաց Ալեքսանյանը:

Վերջինս նկատեց՝ Ավագանու մեծամասնությունը նիստ է գումարել, մարդիկ մտել են խուլիգգանական պահելաձևով, սպառնալիքներով, հայհոյանքներով շուռ են տվել քվեատուփը, ոստիկանությունը կատարել է իր պարտականությունները:

«Ուրիշ բան, որ մարդիկ մտածում են այդպես կարելի է հարց լուծել: Էլ չեմ ասում, որ սրանից մի քանի ամիս առաջ էլ հենց իրենց խմբակցության ավագանու անդամներից 9 հոգի էր նախաձեռնել նույն մարդուն անվստահություն հայտնելու հարցը:

Այսինքն մի համայանքապետ, ով փաստացի ունի իր ավագանիում 4 ավագանու անդամ, այդ թվում նաև ինքը, որ իրեն անվստահություն չեն հայտնում ուզումէ կառչած մնա աթոռին»,- նշեց Ալեքսանյանը:

Մանրամասները տեսանյութում՝

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ