Ալավերդի համայքի ավագանին անվստահություն հայտնեց համայնքապետ Սամվել Թամազյանին, կընտրվի Դավիթ Ղումաշյանը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամների նախաձեռնությամբ համայնքի գործող ղեկավարի՝ Արկադի Թամազյանի նկատմամբ անվստահության գործընթացի քվեարկությունն ավարտվեց։

14 կողմ ձայներով վերջինիս անվստահություն հայտնեցին ավագանու անդամները :

Ավագանու համապատասխան արձանագրությամբ՝ համայնքի ղեկավար կընտրվի Դավիթ Ղումաշյանը, որը համայնքի ղեկավարի լիազորությունները կստանձնի արձանագրության երրորդ օրը՝ դեկտեմբերի 8-ին հրավիրված ավագանու նիստում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ավագանու նիստից բացակայում են «Ապրելու երկիր» խմբակցության անդամները, գործող համայնքապետ Արկադի Թամազյանը, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Դավիթ Ղումաշյանը, ում էլ ավագանու 14 անդամները առաջադրել են որպես համայնքի ղեկավարի թեկնածու:

Նիստը սկսվել է բավական լարված պայմաներում, տեղում հավաքված էին թե՛ ոստիկանական ուժեր, թե՛ քաղաքացիներ, որոնք փորձում էին լարել իրավիճակը։ Այնուհետև ԱԻՆ–ի աշխատակիցները հատուկ սարքով բացեցին նիստերի դահլիճի դուռը, որը «Ապրելու երկրի» կողմից կողպվել էր։

Քվեարկությունն էլ ընթացավ լարված մթնոլրտում, քանի որ «Ապրելու երկրի» կողմնակիցները ներխուժեցին ավագանու նիտերի դահլիճ, շուռ տվեցին քվեատուփը, սկսեցին վիրավորանքեր հնչեցնել, ինչի հետևանքով քվեաթերթիկները դուրս թափվեցին: Դրանք համարվեցին մարված, անվավեր և նշանակվեց կրկնակի քեարկություն:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 19-ին «Ապրելու երկիր» խմբակցությունը նախաձեռնել էր նիստ՝ Ալավերդի համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու օրակարգով։

Նիստը չէր գումարվել քվորում չլինելու հիմքով, որից հետո արվել էր հայտարարություն՝ մեջբերումով․ «Նիստը տեղի չի ունեցել, և օրենքի կետով ավագանին մեկ տարի ժամկետով չի կարող համայնքի ղեկավարին անվստահություն հայտնել»։

Հիշեցնենք՝ Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ավելի վաղ հայտարարություն էր տարածել և մանրամասներ հայտնել համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու՝ «Ապրելու երկիր» խմբակցության նախաձեռնության վերաբերյալ ու նշել, որ հոկտեմբերի 19-ին առհասարակ նիստ չի գումարվել, ինչը վկայում է Ալավերդի համայնքի աշխատակազմի քարուղարի ստորագրությամբ արձանագրությունը, հետևաբար՝ Թամազյանին կրկին անվստահություն հայտնել հանրավոր է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ