Մեր ընտրողների մի մասը ընտրել է առնվազն նրա համար, որ դուք հանկարծ այստեղ չհայտնվեք. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

«Եթե ձեր նախընտրական խոստումը ձևակերպենք, դուք եկել էիք մեզ սպանելու, մեր գնդակահարությունն էիք բեմադրում և ուրախանում դրա վրա, խորոված անում»,- ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի դիտարկմանը առ այն, թե իշխող մեծամասնությունը չի կատարում իր նախընտրական խոստումները:

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանի համար կարևոր է ունենալ նորմալ գործող ընդդիմություն:

Անդրադառնալով ընդդիմության կողմից իշխանությանը հասցված բազմաթիվ վիրավորանքներին՝ ԱԺ նախագահն ասաց. «Էնքան արեցիք, էնքան արժեզրկեցիք, որ վիրավորանք բառը իր իմաստը կորցրեց: Մեր ընտրողների հետ ի՞նչ գործ ունեք: Մեր ընտրողների մի մասը ընտրել է առնվազն նրա համար, որ դուք հանկարծ այստեղ չհայտնվեք: Էդ մասով մենք մեր ընտրողների մի ստվար զանգվածի ցանկությունը կատարել ենք: Մեր ընտրողների հետ կխոսենք 2026 թվականին, և իրենք իրենց որոշումը կկայացնեն»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ