«Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը Արկադի Թամազյանի հետ քիչ առաջ ներխուժեցին համայնքապետարանի շենք և շուռ տվեցին քվեատուփը

Արկադի Թամազյանը եւ «Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը քիչ առաջ ներխուժեցին համայնքապետարանի շենք, որտեղ տեղի էր ունենում համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու քվեարկությունը։ Թամազյանը ազդարարեց, որ նիստն ու քվերակությունն ապօրինի է, քանի որ համայնքի ավագանին պարտավոր էր սպասել կես ժամ, որպեսզի համայնքի ղեկավարը ներկայանար, իսկ եթե ոչ ,ապա նոր ապանոր սկսեր քվեարկությունը։ Մեսրոպ Առաքելյանը խլեց քվեատուփն ու վեճի բռնվեց ավագանու անդամների, մասնավորապես Դավիթ Ղումաշյանի հետ։

Արկադի Թամազյանը վեճի բռնվեց նաեւ ավագանու ՔՊ խմբակցության ցուցակը 2022 թ․ ՏԻՄ ընտրություններում գլխավորած Արեն Մկրտչյանի հետ, մատ թափ տվեց եւ սպառնալիքներ տեղաց։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ