Վաղը Պուտինի նախագահությամբ կգումարվի մարդու իրավունքների խորհրդի նիստը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը կանցկացնի մարդու իրավունքների խորհրդի նիստը։ Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Դեկտեմբերի 4-ին Վլադիմիր Պուտինը տեսակոնֆերանսի միջոցով կանցկացնի քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների զարգացման խորհրդի տարեկան նիստը, որը նվիրվելու է մարդու իրավունքների միջազգային օրվան»,- ասվում է հաղորդագրությունում:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան1948 թվականի դեկտեմբերի 10-ին է ընդունել մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը:

Մարդու իրավունքների հարցերով խորհրդի անդամները կխոսեն 2023 թվականի ընթացքում իրենց կատարած աշխատանքի մասին:

«Նախագահի և միջոցառման մասնակիցների միջև կարծիքների փոխանակում է սպասվում նաև հարցերի լայն շրջանակի շուրջ», — ասվում է Կրեմլի հաղորդագրությունում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ