Ռուսաստանը կսկսի ստուգել արտասահմանյան գինիները

Ռուսաստանը մտադիր է փորձարկել և գնահատել արտերկրից մատակարարվող գինիների արտադրության տեխնոլոգիան։ «Ռոսսելխոզնադզորը» բանակցություններ է վարում այլ երկրների հետ․ հայտնում է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով գյուղատնտեսության նախարարությանը։

Համաձայն «Ռուսաստանում խաղողագործության և գինեգործության մասին» օրենքի՝ Ռուսաստանի իշխանություններն իրավունք ունեն վերահսկել այլ պետությունների տարածքներից երկիր ներմուծվող արտադրանքի արտադրության տեխնոլոգիան։ «Ռոսսելխոզնադզորի» մասնագետները նախատեսում են այցելել արտադրության վայրեր՝ աուդիտներ անցկացնելու և ըմպելիքների արտադրության տեխնոլոգիան գնահատելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ