«Քոչարյանը կապ չի ունեցել 10 սպանությունների հետ… Կա՞ մի բան, որի հետ կապ է ունեցել Քոչարյանը…». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Քոչարյանը կապ չի ունեցել սահմանադական կարգը տապալելու հետ….Քոչարյան կապ չի ունեցել 0038 հրամանի հետ… Քոչարյանը կապ չի ունեցել անհամաչափ ուժ գործադրելու հետ….

Քոչարյանը կապ չի ունեցել 10 սպանությունների հետ…

Քոչարյանը կապ չի ունեցել հավաքագրված խաժամուժին 50.000 դրամ բաժանելու հետ…. Կա՞ մի բան, որի հետ կապ է ունեցել Քոչարյանը….

Հիշեցնենք, որ գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը factor.am-ի հետ զրույցում բացահայտումներ էր ներկայացրել գործից, մասնավորապես, որ օլիգարխները 50 հազարական դրամ են բաժանել մարտիմեկյան դեպքերի մասնակից զինվորականներին:

«Այո՛, Մարտի 1-ին գումարները բաժանվել են, բայց Քոչարյանն առնչություն չունի այդ գումարների բաշխման հետ, այդքան բան». ասել է  Քոչարյանի պաշտպանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ