«Թափառական շների հարցը ե՞րբ էք լուծելու,որ ոչ Ձեր վրա հաչան,ոչ էլ ժողովրդի անդորրը խաթարեն». Արտակ Գալստյան

Այսօր հայտնի<< իրավապաշտպանը>> նեղվել էր Արթուր Վանեցյանից,որ վերջինս հայտարարել է `

«Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականի ապրիլ ամսին տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո որևէ գործ կարելու, գործ սարքելու, նման դեպքեր չեն եղել»: Հավանաբար նեղվածությունը մեղմելու համար որոշել է հրապարակային հարցադրումներ անել ԱԱԾ պետին: Նեղվածության գլխավոր հիմքը՝ ըստ իրավապաշտպանի հետևյալն է , ԱԱԾ պետը 2018թ. ապրիլ ամսին տեղի ունեցածը որակում է որպես «հայտնի իրադարձություններ»։

Բա չասես այ մեծն <<իրավապաշտպան>>,եթե քեզ համար 2018թ-ի ապրիլինը ընդամենը տեղի ունեցած է ,ապա Վանեցյանի համար էլ «հայտնի իրադարձություններ» են և եթե քո ասածի մեջ հանցակազմ չկա,ապա Վանեցյանի ասածի մեջ այն փնտրելը նման է ձվի մեջ մազ փնտրելուն: Անցնենք հարցերին:

Մեծն <<իրավապաշտպանը>> հարցնում է

  • Հարց 1. Այդ ի՞նչ կոնկրետ դեպքեր են եղել, որոնք սարքվել են, կարվել են:
  • Հարց 2. Կոնկրետ ե՞րբ և ո՞ւմ նկատմամբ են այդ գործերը սարքվել, կարվել:
  • Հարց 3. Կոնկրետ ի՞նչ նպատակ են հետապնդել այդ գործերի սարքելն ու կարելը կոնկրետ անձի կամ անձանց նկատմամբ:
  • Հարց 4. Կոնկրետ գործերով կոնկրետ մարդկանց նկատմամբ հարուցվել են արդյոք.
  • ֊ քրեական գործեր, թե ոչ,
  • ֊ դրանցից քանիսն է կարճվել,
  • ֊ քանիսն է կասեցվել,
  • ֊ քանիսն է ուղարկվել դատարան, որոնցից քանիսն է ավարտվել մեղադրական վճռով, արդարացմամբ,
  • ֊քանի գործով են մարդիկ դատարանի որոշմամբ ազատազրկվել և քանի տարի, ըստ առանձին գործերի։

Տեսաք ինչ <<սուր>> հարցեր են,ես կասեի <<վերջը>>,ժողովուրդը կասեր <<մխելա>>:
ԱԱԾ պետը ծանրաբեռնված է և Աստված գիտի երբ կպատասխանի Մեծն <<իրավապաշտպանին>>,միգուցե նաև չպատասխանի:

Վերջին տարբերակը զուտ որպես գործնկեր իմ համար անընդունելի է:
Մեծն <<իրավապաշտպանի>> հարցերը ուղղակի չեն կարող մնալ անպատասխան,քանի որ այդ դեպքում կառաջանա իրավական վակում,անորոշություն,առանց այդ հարցերի պատասխանը ստանալու ազգը կկորցնի իր կենսունակությունը,կդեգրադացվի,կնկնի դեպրեսիայի մեջ,կարտագաղթի,երկիրը կդատարկվի,որպես հետևանք բանակը կկորցնի կենսունակությունը և արդյունքում կկորցնենք Արցախը:

Հաշվի առնելով վերը նշվածը,բացարձակապես հույս չունենալով որ Արթուր Վանեցյանը կպատասխանի ազգիս ցավով մտահոգված Մեծն <<իրավապաշտպանի>> դարակազմիկ հարցերին,զուտ վիճակը կայունացնելու,արտագաղթը կանխելու և Արցախը չկորցնելու ազնիվ մղումից դրդված փորձեմ Մեծն <<իրավապաշտպանի>> հարցերին պատասխանեմ ես,սովորական ՀՀ քաղաքացիս:
Այսպես՝  Մեծն <<իրավապաշտպան>> ջան,դեպքերը շատ են,նշեմ ցայտունները ,մարտի 1,Ժիրայր Սեֆիլյան,Սասնա Ծռեր,Անդրեաս Ղուկասյան,Մուշեղ Սաղաթելյան,Ալիկ Արզումանյան,Մասիս Այվազյան,Շանթ,Վահան Շիրխանյան,Սասուն Միքայելյան,Նիկոլ Փաշինյան և այսպես շարունակ:Գործերը սարքվել են,որովհետև մարդիկ պայքարել են ռեժիմի դեմ:Գործ սարքելու նպատակը ռեժիմը պահելն է եղել,բոլոր դեպքերով հարուցվել են գործեր,ուղարկվել դատարաններ,կարդացվել մեղադրական դատավճիռներ,հիմնականում արդարացել են վերջերս ՝ Եվրոդատարանը արձանագրել է անձանց իրավունքի խախտումը:
Մեծն <<իրավապաշտպան>> ջան,իրավաբանության մեջ կա նորմ ՝ << Հանրահայտ փաստերը ապացուցման կարիք չունեն>>,այն ինչ նշեցի վերևում դրանք հանրահայտ փաստեր են:


Եթե Մեծն <<իրավապաշտպան>> չլինեիր և իրոք զբաղվեիր քո գործով հանրահայտ փաստերը դու էլ կիմանաիր և հարցեր չէիր տա:
Հա,մի գործ էլ մոռացա,իմ ապօրինի կալանավորման գործը: 2017 թ-ին քեզ ֆեյսբուկով գրեցի իմ գործի մասին և քեզանից ,որպես Մեծն <<իրավապաշտպան>> օգնություն խնդրեցի:
Այ եթե այդ ժամանակ վախից ինձ սև ցուցակ չգցեիր այս մի հանրահայտ փաստն էլ կիմանաիր և այսոր <<սուր>> հարցեր ԱԱԾ պետին չէիր տա: Ամփոփեմ՝ Մեծն <<իրավապաշտպան>> ջան,տվածդ հարցերը վերաբերվում են քո ոլորտին,այն ոլորտին,որով զբաղվում ես 10 տարուց ավելի,բայց պարզվում է դրանց պատասխանը չունես և չես նկատել որպես Մեծն <<իրավապաշտպան>> որ նախկին ռեժիմի ժամանակ գործեր են սարքվել,մարդիկ դատվել և այլն:

Ի տարբերություն քեզ Վանեցյանը ինչպես և նշել ես դու,հետհեղափոխական ԱԱԾ պետ է: Իհարկե սա չի նշանակում,որ նրան հարցեր պիտի չտանք: Օրինակ մի հարց էլ ես կտամ և չգիտես ինչու վստահ եմ որ ուշ թե շուտ կպատասխանի կամ խոսքով կամ գործողությանբ:

Եվ այսպես հարցս ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին՝

<< պ-ն Վանեցյան,Հայաստանի Հանրապետությունում թափառական շների հարցը ե՞րբ էք լուծելու,որ ոչ Ձեր վրա հաչան,ոչ էլ ժողովրդի անդորրը խաթարեն>>:

Արտակ Գալստյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ