ՄԻՊ-ն անդրադարձել է տեսանյութին, որում օտարերկրացի տղամարդուն ստիպում են զինվորական բաճկոնը հանել

Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, որ անհայտ անձը արժանապատվությունը նվաստացնող խոսքերով օտարերկրացի տղամարդուն ստիպում է հանել զինվորական բաճկոնը: ՄԻՊ-ն անդրադարձել է միջադեպին:

«Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմն ուսումնասիրում է համացանցում լայն տարածում գտած տեսանյութը, որում անհայտ անձն արժանապատվությունը նվաստացնող խոսքերով օտարերկրացի տղամարդուն ստիպում է հանել զինվորական բաճկոնը:

Պաշտպանն ընդգծում է՝ անհրաժեշտ է, որ միջադեպի բոլոր հանգամանքները դառնան պատշաճ քննության առարկա։

Պարզաբանումներ ստանալու նպատակով տեսանյութը համապատասխան գրությամբ ուղարկվելու է պետական իրավասու մարմին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ