Արա էս ինչ են անում, արա ինչ՞ կա կենտրոնում, որ սաղ գալիս են, տեղ ու դադար չկա․ Շող Մովսիսյան

 

Շող Մովսիսյանը գրում է.

Կենտրոնում մեքենա կայանելու տեղ ու դադար չկա արդեն երևի երկու տարի է:

Ու քանի գնում, տրանսպորտային ծանրաբեռնվածությունը ավելի է շատանում: Մարդկային հոգեբանության հետաքրիր դրվագ` «արա էս ինչ են անում, արա ինչ՞ կա կենտրոնում, որ սաղ գալիս են, տեղ ու դադար չկա, մի տեղ չկա կայանեմ մաշնես»: Ու սա ասողը չի մտածում, որ բոլորն են էդպես ասում ու ինքը մենակ չի:

Հիմա ֆիքսենք մի բան, որ մեր մայրաքաղաքը Երևանն է, և ունեցածներս այս է: Երևանը, մանավանդ կենտրոնը, առավել ևս Ղարաբաղից քսան հազար մեքենաների ավելացումից հետո մեքենաների ծանրաբեռնվածությանը չի դիմանում: Հիմա մեքենաների շատ լինելուց բողոքում եք:

Դրա դեմը որոշ չափով առնելու համար կայանատեղիների թանկացմանը և կարգավորմանը բողոքում եք: Արև ա` բողոքում եք, անձրև ա` բողոքում եք, ձյուն ա` բողոքում եք: Բարի լույս բողոքավոր ազգս: Կամ, մի տեղ բարի լույս, մի տեղ բարի երեկո)))

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ