Դերասան Հայկ Պետրոսյանն ու դերասանուհի Իննա Խոջամիրյանը սոցցանցային իրենց էջերից հեռացրել կամ թաքցրել են համատեղ լուսանկարները, և դրանք այլևս չեն երևում նրանց էջերում։ Սա ենթադրությունների զույգը բաժանվել է։
Անձնական կյանքին վերաբերող իրադարձության մասին խոսել Իննան չցանկացավ` ըստ էության ոչ հերքելով, ոչ էլ հասատելով լուրը. «Ընդհանրապես խոսել չեմ ուզում։ Ոչ հերքել, ոչ հաստատել, ոչինչ չեմ ուզում ասել․ դա իմ անձնական դաշտն է»։
Զույգը պաշտոնապես նշանադրվել էր տարեսկզբին՝ հունվարի 19-ին, մինչև այդ` հունվարի 8–ին Հայկը Թաիլանդում ռոմանտիկ առաջարկություն էր արել Իննային։ Հունվարի 19–ին դերասանուհին լուսանկար էր հրապարակել իր էջում և գրել. «Ես ասացի այո»։
Մինչև այդ զույգը չէր խոսում անձնական հարաբերությունների մասին, սակայն նշանադրությունից հետո թե՛ Հայկը, թե՛ Իննան հրապարակեցին համատեղ լուսանկարներ։ Փետրվարի 14–ին ևս Իննան հրապարակել էր Թաիլանդում արված առաջարկության լուսանկարների շարքը։ Այս բոլոր լուսանկարները, սակայն, հիմա հեռացված են էջերից։