![]()
Մենք հիմա պայքարում ենք ոչ միայն Ռուսաստանի, այլև ողջ աշխարհի ազատության համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Համաշխարհային ռուսական ժողովրդական խորհրդի լիագումար նիստին։
«Մենք բացահայտ ասում ենք, որ մեկ հեգեմոնի դիկտատուրան՝ տեսնում ենք, հիմա բոլորը տեսնում են, թուլանում է։ Դա պարզապես վտանգավոր է իր շրջապատի համար։ Սա արդեն պարզ է ողջ համաշխարհային մեծամասնությանը։
Բայց կրկնում եմ՝ մեր երկիրն այժմ առաջնագծում է ավելի արդար աշխարհակարգ ստեղծելու համար։ Եվ ես ուզում եմ ընդգծել՝ առանց ուժեղ Ռուսաստանի հնարավոր չէ կայուն աշխարհակարգ»,- ասել է ՌԴ նախագահը։
![]()