![]()
ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ չի ծրագրում հանդիպել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Սկոպիեում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում․ հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ես նախարար Լավրովի հետ բարդ իրավիճակներում քննարկումների որոշակի փորձ ունեմ: Ես կգնամ ԵԱՀԿ հանդիպմանը, մենք պետք է գնանք, մենք այդ կազմակերպության անդամ ենք, և մենք պետք է ներկայացնենք մեր տեսակետները և հակազդենք Ռուսաստանի հայտարարություններին: Ես պատրաստ եմ հանդիպել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին, բայց ես հնարավորություն չեմ ունենա հանդիպել նրան, քանի որ ես պետք է անհապաղ վերադառնամ՝ մասնակցելու եվրոպական պաշտպանական գործակալության նիստին», — հայտարարել է Բորելը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ հանդիպումից հետո:
![]()