Տարոն Չախոյանը գրում է.
Կենսական անհրաժեշտություն է, որպեսզի Հայաստանը լինի անկախ ոչ միայն քաղաքականապես, այլ նաև տնտեսապես։
Եղանակային անբարենպաստ պայմանները, արտաքին քաղաքական վայրիվերումները չպետք է տնտեսական կապանքների մեջ դնեն Հայաստանին։ Հայաստանի տնտեսական կախվածությունը շատ ժամանակ փորձ է արվում օգտագործել Հայաստանին քաղաքական կախվածության մեջ գցելու համար, այն՝ ինչի դեմ պայքարում ենք։
Հայաստանը պետք է լինի քաղաքականապես ինքնիշխան, տնտեսապես՝ անկախ։
Եվ հենց սրա համար է կարևորում հարևանների հետ հարաբերությունների կարգավորման «Խաղաղության խաչմերուկն» ու հայկական արտադրանքի սպառումը։
«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանին տալու է նոր ճանապարհներ, նոր կոմունիկացիաներ ու հնարավորություններ ապրանքաշրջանառության, սեփական արտադրանքի արտահանման ու տնտեսության զարգացման համար։
Հայաստանում և արտերկրում հայկական արտադրանքի սպառումը խթանելու է դրա արտադրությունը, Հայաստանի տնտեսությունը։