![]()
Պատգամավոր դառնալուց հետո Լևոն Քոչարյանը օրերս հյուրընկալվել էր Նարեկ Սամսոնյանի յութուբյան հաղորդման տաղավարում՝ հյուր էր գնացել Նարեկ Սամսոնյանին, ով ժամանակին նրա հորը՝ Ռոբերտ Քոչարյանին մեղադրում էր Մարտի 1 կազմակերպելու համար։
![]()
Կողք կողքի նստած Նարեկ Սամսոնյանին ու Լևոն Քոչարյանին տեսնելուց հետո հարցեր են ծագում՝
- Նարեկ Սամսոնյանը ներողություն է խնդրե՞լ Լևոն Քոչարյանից նրա հորը Մարտի 1 կազմակերպելու մեջ մեղադրելու համար։
- Լևոն Քոչարյանը մոռացե՞լ է, թե՞ արդեն ներել է Նարեկ Սամսոնյանին իր հոր հասցեին հնչեցրած մեղադրանքների համար։
Թերևս փաստը, որ Նարեկ Սամսոնյանն ու Լևոն Քոչարյանը սիրալիր զրուցում էին, վկայում է այս անձանց քաղաքական սկզբունքայնության բացակայության մասին։
Նարեկ Սամսոնյանին ու Լևոն Քոչարյանին սեռական ամենավերջին հայհոյանքներով համեմված տաղավարում տեսնելուց հետո պետք է արձանագրենք, որ իրարից ոչնչով չեն տարբերվում՝ շրիշակից նույն ցածր մակարդակն է։
Նարեկ Սամսոնյանի գրառումը Ռոբերտ Քոչարյանի մասին ներկայացնում ենք ստորև․
![]()
![]()