Տեսախցիկը նկարահնել է երևանյան խանութներից մեկում արված գողությունը

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանի խանութներից մեկում  առերևույթ  գողություն կատարած անձանց ինքնությունը, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

2019թ. ապրիլի 1-ին անհայտ անձինք, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Երևան քաղաքում գործող խանութի դուռը, մուտք գործել ներս և այնտեղից առերևույթ հափշտակել տարբեր տեսակի բջջային հեռախոսների աքսեսուարներ՝ պատճառելով զգալի չափերի նյութական վնաս:

Դեպքի առթիվ 2019թ. ապրիլի 2-ին՝ ՀՀՔԿ ԵՔՔՎ Արաբկիրի վարչական շրջանի քննչական  բաժնում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական  օրենսգրքի  177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել է տվյալ խանութի անվտանգության տեսախցիկների տեսագրությունը և ենթարկվել զննության:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ