«Ստիպված եմ ամեն օր հայերեն օգտագործել». Ռոբերտ Քոչարյան

«Ստիպված եմ ամեն օր հայերեն օգտագործել…»,- այս մասին 1998 թվականին Ա1+-ին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է Ռոբերտ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ 2008 թվականին տեղի ունեցած ՀՀ նախագահական ընտրություններից հետո բնակչության մի զգալի հատված, համաձայն չլինելով նախագահական ընտրությունների հրապարակված տվյալներին, որոնց համաձայն նախագահի պաշտոնում ընտրվել է Սերժ Սարգսյանը, նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ սկսում է շուրջօրյա բողոքի հանրահավաքներ։ 10 օր անց՝ մարտի 1-ի առավոտյան ժամը 6։30-ին ոստիկանական ուժերի ստորաբաժանումները հարձակում են սկսում Ազատության հրապարակում տեղադրված վրաններում քնած շուրջ 700-1000 մարդկանց վրա։

Այդ ընթացքում տեղի են ունենում բախումներ, որոնց ժամանակ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստանում տասնյակ քաղաքացիներ։ Առավոտյան ժամը 11։00–ին Ազատության հրապարակը ամբողջությամբ գտնվում էր ոստիկանական ուժերի վերահսկողության ներքո, իսկ ցուցարարները Հյուսիսային պողոտայով ու հարակից փողոցներով տեղափոխվել էին Շահումյանի անվան հրապարակ։

Այստեղ կարճ ժամանակում նրանց են միանում տասնյակ հազարավոր քաղաքացիներ, որոնք հասարակական տրանսպորտից ու շինարարական պարագաներց արագորեն բարիկադներ են կառուցում։ Ոստիկանների ու ցուցարարների միջև սկսվում են ընդհարումներ, որոնց ընթացքում ոստիկանական ուժերը կիրառում են տարբեր տեսակի հրազեն, իսկ ցուցարարները՝ քարեր, փայտե ու երկաթե ձողեր։

Մինչ երեկո տևած լոկալ ընդհարումները մութն ընկնելուն պես վերաճում են զանգվածային բախումների, որի ժամանակ հարյուրավոր ցուցարարներ ստանում են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հիմնականում հրազենային, մեկ տասնյակը՝ սպանվում, այդ թվում մեկ ոստիկան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ