Հրդեհ ավտոմեքենայում․ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 19։39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդ և Այնթապ գյուղերի միջնամասում՝ Երևանյան խճուղու հատվածում, ավտոմեքենա է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ BMW մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1980 թ․) տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։48-ին, մարվել՝ 20։17-ին: Այրվել են ավտոմեքենայի բեռնախցիկը և սրահը։

Վարորդը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ