Ռեալ Սոսյեդադը հաղթեց Սևիլյային, Զախարյանը մասնակցեց խաղին

Լա լիգայի 14-րդ տուրում «Ռեալ Սոսյեդադը» ընդունել էր «Սևիլյային» և 2-1 հաշվով հաղթանակ տարավ:

3-րդ րոպեին հյուրերի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Դմիտրովիչը, իսկ 22-ին Սադիքը կրկնապատկեց հաշիվը:

60-րդ րոպեին Էլ Նեսիրին կրճատեց հաշվի տարբերությունը:

86-րդ րոպեին դաշտից հեռացվեց «Սևիլյայի» պաշտպան Սերխիո Ռամոսը, իսկ 3 րոպե անց՝ նաև Խեսուս Նավասը:

Տանտերերի կազմում հանդիպմանը մասնակցեց Արսեն Զախարյանը՝ դաշտ դուրս գալով 67-րդ րոպեին:

Այս խաղից հետո «Ռեալ Սոսյեդադը» 25 միավորով 5-րդ տեղում է, իսկ «Սևիլյան» 12 միավորով՝ 15-րդ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ