Ֆինլանդիայում մարդիկ դուրս են եկել ցույցերի՝ ընդդեմ Ռուսաստանի հետ սահմանի փակման

Ֆինլանդիայում մարդիկ դուրս են եկել ցույցերի՝ ընդդեմ Ռուսաստանի հետ սահմանի փակման։

Բողոքի ցույցեր են տեղի ունեցել Տամպերեում և Հելսինկիում։ Ակցիայի մասնակիցների պաստառների վրա գրված են «Չմոռանանք Սահմանադրությունը», «Ես ուզում եմ իմ տատիկին տեսնել», «Յուրաքանչյուր ոք տեղաշարժվելու իրավունք ունի» և այլն:

Ռուսաստանում Ֆինլանդիայի շատ բնակիչներ հարազատներ ունեն։ Ցամաքային անցակետերի փակման պատճառով ընտանիքները բաժանվել են, Ֆինլանդիայի բնակիչներն ու ռուսները չեն կարողանա այցելել իրենց հարազատներին փակված անցակետերով:

«Ֆինլանդիան պատրաստ է փակել ՌԴ-ի հետ սահմանի բոլոր անցակետերը և ընդունել փախստականներին»,- հայտարարել է Ֆինլանդիայի վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ