«Զանգ» շարժման բերման ենթարկվածներն ազատ են արձակվել

Բերման ենթարկվածներն ազատ են արձակվել։

Այս մասին հայտնում է «Զանգ» շարժման տելեգրամյան ալիքը։

Հիշեցնենք, որ այսօր «Զանգ» շարժման անդամները իրազեկման ակցիա էին իրականացնում Սարյան փողոցով՝ վանկարկելով «Մենք հնազանդ չենք, մենք համաձայն չենք»։ Ոստիկանները նրանց պահանջեցին մայթով իրականացնել ակցիան։

Մասնակիցները նշեցին, որ մայթերով անհարմար է իրականացնել ակցիան, պահանջեցին ապահովել երթի՝ երթևեկելի գոտով անցնելու հնարավորությունը մինչև այն պահը, երբ հնարավոր լինի իրականացնել մայթերով։

Ոստիկանությունը իրազեկող երթի ընթացքից բերման էր ենթարկել ակցիայի 7 մասնակիցների:

Ոստիկանությունը տեղում որոշում կայացրեց բերման ենթարկել «Զանգ» շարժման համակարգող խմբի անդամ Սուրեն Սահակյանին, որը պնդում էր, որ երթը չի կարող շարժվել մայթով, որտեղ սրճարաններ կան և տարածքը նեղ է, այլ պիտի իր բնականոն ընթացքով շարժի այն ուղղությամբ, որը կորոշվի հընթացս։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ