Երևանի ձնամաքրման աշխատանքներին այս տարի կներգրավվի բազմաֆունկցիոնալ նոր 50 տեխնիկա. քաղաքապետարան

Երևանի ձնամաքրման աշխատանքներին այս տարի կներգրավվի բազմաֆունկցիոնալ նոր 50 տեխնիկա՝ մայթերի մաքրման համար, հայտնում են քաղաքապետարանից:

՛՛Համայնքային հիմնարկում ձմռան նախապատրաստական աշխատանքներն ավարտված են:

Հավաքակայանում վերջին շտկումներն են արվում: Բազմաֆունկցիոնալ բոլոր մեքենաներն արդեն վերապրոֆիլավորվել են՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ