Հրդեհ՝ Եղվարդ քաղաքում

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը նոյեմբերի 25-ին, ժամը 21։04-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի «Սեմուր ընդ Կո» ՍՊԸ-ի մոտակայքում գտնվող տներից մեկում։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նատի թաղամասի Այգեգործական փողոցում գտնվող լվացքատանը (մոտ 120 քմ)։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 21։48-ին, մարվել՝ 23։00-ին։ Այրվել են լվացքատան գույքը, առաստաղի և պատերի գիպսաստվարաթղթե և փրփրապլաստե երեսպատումը և մոտ 800 լ յուղ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ