Գագիկ Ծառուկյանը՝ իրեն մանդատից զրկելու մասին

ՀՀ Գլխավոր դատախազությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ և ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացրած հաղորդումը ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Քրեադատավարական օրենքով նախատեսված հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին: Քրեական դատավարության օրենքը նախատեսում է հաղորդումների քննարկման ընթացակարգ: Ղեկավարվել ենք այդ ընթացակարգով, հաղորդումն ուղարկել ենք Հատուկ քննչական ծառայություն, ՀՔԾ-ին հանձնարարվել է քրեական դատավարության օրենսգրքի 180 հոդվածով նախատեսված ընթացակարգերը ձեռնարկել, և ստուգողական գործողություններ կկատարվեն, դրանց արդյունքում նախաքննական մարմինը պարտավոր է լինելու տալ իրավական գնահատական»,- ասաց Դավթյանը:

Ապրիլի 29-ին «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցել քրեական հետապնդում՝ հիմք ընդունելով պատգամավորի լիազորությունների դադարեցումը` ատգամավորական մանդատի անհամատեղելիության պահանջները խախտելու դեպքերում:

Ինչպես նաև, օրենքով նախատեսված կարգով անցկացնել քննություն` պարզելու ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հանցակազմի առկայությունը։

 

Տեսանյութը՝ Armlur

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ