Սյունիքում բախվել են բեռնատարներ

Նոյեմբերի 23-ին՝ ժամը 21։22-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի քանդված փոքր կամուջի մոտ` ավտոճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ՝ երկու բեռնատարներ բախվել են. ավտոճանապարհը երկկողմանի փակ է:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 25-րդ կմ-ին «SCANIA» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ս. Ս.) բախվել է «IVECO» մակնիշի բեռնատարին (վարորդ՝ Հ. Խ.):

Հատուկ տեխնիկայի օգնությամբ բեռնատարները դուրս են բերվել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից. ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ